Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web...

29
«ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ» ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ «ՓՓՓՓՓՓ ՓՓՓ» ՓՓՓ-ՓՓ 27.11.2012Փ. ՓՓՓՓՓ N ՓՓ-183 ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ 2007Փ. ՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓՓ «ՓՓՓՓՓՓ ՓՓՓ» ՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ ՓՓՓՓՓՓՓ Փ. Փ. ՓՓՓՓՓՓ 1

Transcript of Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web...

Page 1: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

«ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԿԱՊԱՆԻ ԼՀԿ» ՓԲԸ-ԻՆ

27.11.2012Թ. ՏՐՎԱԾ N ԼՎ-183 ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2007Թ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Դ. Վ. Ուշկով

Կապան 2018

1

Page 2: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.Ընդհանուր տեղեկություններ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ ընկերության մասին_________

2.Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը____________3

3.Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատումը և փորձաքննությունը______________________________________________________3

4.Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մոտեցումները և մեթոդաբանությունը_____________________________________________________4

5.Նախատեսվող գործունեության այլընտրանքները, այդ թվում` զրոյական տարբերակը_____________________________________________________________4

5.1.Զրոյական տարբերակ__________________________________________________________________________________________5.2. Քննարկվող տարբերակներ____________________________________________________________________________________

6.Նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում՝ շրջակա միջավայրի համառոտ նկարագիրը և իրադրության սխեման_______________________5

6.1.Ֆիզիկաաշխարհագրական պայմանները______________________________________________________________________6.2. Տարածքի երկրաբանալիթոլոգիական կառուցվածքը_________________________________________________________6.3.Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները________________________________________________________________6.4. Բուսական և կենդանական աշխարհը________________________________________________________________________6.4.1.Բուսական աշխարհը______________________________________________________________________________________86.4.2. Կենդանական աշխարհը________________________________________________________________________9

7.Նախատեսվող գործունեության բնութագիրը__________________________97.1.Փլուզման պատճառները________________________________________________________________________________________7.2. Ծրագրի փուլերը և նախատեսվող միջոցառումները_________________________________________________________7.2.1.Առաջացած դատարկության վերացում՝ դատարկ ապարների տեղակայման միջոցով__________________117.2.2.Մակերևույթի ռեկուլտիվացում՝ հողի բերրի շերտի տեղակայման և կանաչապատման միջոցով:______117.2.3.Էրոզիայի վերահսկում, ջրի դերիվացիոն համակարգեր և ջրաբանական կառուցվածք_________________127.2.4.Հողօգտագործման ավանդական ձևեր և մշակութային ժառանգություն________________________________127.2.5.Ռեկուլտիվացիոն գորընթացից հետո պլանավորվող մշտադիտարկումներ_____________________________137.2.6.Ռեկուլտիվացիայի և տարածքի վերականգնման ծախսեր______________________________________________13

8.Շրջակա միջավայրի վրա կանխատեսվող ազդեցությունը___________138.1.Մթնոլորտային արտանետումներ______________________________________________________________________________8.1.1.Փորման-բեռնման աշխատանքների ժամանակ փոշու արտանետումների հաշվարկը__________________138.1.2.Փոշու արտանետումների հաշվարկը շինարարական տեխնիկայի աշխատանքի դեպքում_____________148.1.3.Դիզ. վառելիքի հետ կապված արտանետումները________________________________________________________158.2. Ջրային ռեսուրսներ__________________________________________________________________________________________

9.Տնտեսական վնասի հաշվարկ________________________________________19

2

Page 3: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

10.Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը և վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիր_______________________________________________21

10.1.Մթնոլորտային օդ_____________________________________________________________________________________________10.2.Ջրային ռեսուրսներ___________________________________________________________________________________________10.3.Արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը________________________________________________________10.4.Աղմուկ________________________________________________________________________________________________________

11.Մշտադիտարկման ծրագիր_________________________________________22

12.Ելակետային տվյալների աղբյուրներ________________________________27

3

Page 4: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԿԱՊԱՆԻ ԼՀԿ» ՓԲԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ձեռնարկող) ՀՀ Սյունիքի մարզում լեռնահանքային գործունեություն իրականացնող ընկերություն է: Հիմնադրվել է 2004թ.: Ձեռնարկողի կողմից շահագործվող կոմբինատը ներառում է տարեկան 600 հազ. տոննա հանքաքար արտադրողականությամբ, ամբողջությամբ մեքենայացված ստորգետնյա հանքը (Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր) և վերամշակող ֆաբրիկան (այսուհետ նաև՝ Ֆաբրիկա)։ Ձեռնարկողն ունի մոտ 1000 աշխատակից։ Ձեռնարկողն արտադրում է ոսկու-պղնձի-արծաթի և ցինկի խտանյութեր, որոնք արտահանվում են։ 2018թ․ առաջին կիսամյակում Ձեռնարկողն արդյունահանել է 311 հազ․ տոննա հանքաքար և վերամշակել 312 հազ․ տոննա։ Արտադրվել է մոտ 0.4 տոննա ոսկի, 6 տոննա արծաթ, 800 տոննա պղինձ և 3000 տոննա ցինկ։ 2018թ․ առաջին կիսամյակում արտադրության ծավալը ոսկու համարժեքով կազմել է 0.8 տոննա։ 2016թ․ ապրիլից Ձեռնարկողը «Պոլիմետալ» խմբի կազմում է։

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ2.1.Նախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարության կողմից «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ին 27.11.2012թ. տրված N ԼՎ-183 լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի 11-րդ երակի պաշտպանիչ բնամասի 2007թ. տեղի ունեցած փլուզման (այսուհետ՝ փլուզում) հետևանքների վերացման միջոցառումների ծրագիր:

2.2.Նախատեսվող գործունեության նպատակը՝ տարածքի նախկին տեսքի վերականգնում, հողածածկի հետագա դեգրադացիայի կանխում, բնակչության անվտանգության ապահովում և տարածքը գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելի դարձնել:

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Մինչ Նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատումն (այսուհետ՝ ՇՄԱԳ) իրականացնելը Ձեռնարկողն իրականացրել է Նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում, որի շրջանակներում 05.05.2018 թ. ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապանի համայնքապետարանում Ձեռնարկողի և Կապան համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է հանրային քննարկում՝ շահագրգիռ հանրության օրենքով սահմանված իրազեկմամբ և մասնակցության հնարավորության ապահովմամբ: Նախնական գնահատման և վերջինիս շրջանակներում հանրային քննարկման արդյունքներով կազմվել է Նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտ, որն օրենքով սահմանված կարգով 24.05.2018 թ. ներկայացվել է պետական լիազոր մարմին՝ նախնական փորձաքննության: ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը Նախատեսվող գործունեության նախնական փորձաքննության շրջանակներում Կապան համայնքի ղեկավարի հետ համատեղ 04.06.18 թ.-ին ք.Կապանի համայնքապետարանում կազմակերպել է Նախատեսվող գործունեության վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը՝ շահագրգիռ հանրությանն օրենքով սահմանված իրազեկմամբ և մասնակցության հնարավորության ապահովմամբ:

4

Page 5: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Նախատեսվող գործունեության նախնական փորձաքննության արդյունքներով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը 11.07.2018թ. Ձեռնարկողին տրամադրել է ՇՄԱԳ հաշվետվութան մշակման համար տեխնիկական առաջադրանքը, որի հիման վրա մշակվել է սույն ՇՄԱԳ հաշվետվությունը:

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակն է բացահայտել նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կանխատեսվող բնապահպանական ազդեցությունը (շրջակա միջավայրը աղտոտող վնասակար նյութերը, թափոնները և այլ գործոններ), վերլուծել ու գնահատել այն և ցույց տալ, որ նախատեսված են դրա կանխարգելմանը, չեզոքացմանը և/կամ նվազեցմանը ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:

Գնահատման նպատակն է նաև նույնականացնել հնարավոր սոցիալական ազդեցությունները և օգուտները, նախատեսել գործունեության դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման միջոցառումներ, ինչպես նաև հաշվարկել շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական վնասի չափը:

ՇՄԱԳ հաշվետվության կազմը և բովանդակությունը համապատասխանում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 11.07.18թ.-ի ՏԱ 48 Տեխնիկական առաջադրանքի պայմաններին:

Նախատեսվող գործունեության ՇՄԱԳ-ը իրականացվել է ՀՀ օրենսդրության, մեթոդական և կարգավորող ընթացակարգերի պահանջներին, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի, բնապահպանական ուղեցույցների և ձեռնարկների դրույթներին համապատասխան: ՇՄԱԳ-ի ժամանակ օգտագործվել են հետևյալ տեղեկատվական աղբյուրները.

նախատեսվող գործունեության տարածաշրջան այցելությունների ընթացքում հավաքագրված տվյալները և տեղեկատվությունը,

տարածաշրջանի վերաբերյալ հաշվետվությունները, վերլուծությունները, քարտեզները,

նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ քննարկումները:

5. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԶՐՈՅԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

5.1. Զրոյական տարբերակԶրոյական կամ առանց գործողության տարբերակը տվյալ դեպքում

նշանակում է, որ որևէ փոփոխություն տեղի չի ունենում և Ձեռնարկողը չի իրականացնում նշված 4,6 հա տարածքի վերականգնումը: Այս դեպքում՝

Նշված տարածքը կմնա փոշեգոյացման աղբյուր ինչի արդյունքում կաղտոտվի շրջակա միջավայրը,

Նշված տարածքը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար տարբեր վնասվածքներ ստանալու առումով,

5

Page 6: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Գոյացած փոսը խթան կլինի այդ տարածքից ստորգետնյա ջրերի ներթափանցման և Շահումյանի հանքի ստորգետնյա փորվածքների հետ միախանման

Կմեծանա տարածքի ռիելեֆի էրոզիոն ռիսկը Չեն իրականանա նաև մի շարք հնարավորություններ, այդ թվում.- Նախագծի իրականացման ընթացքում նոր աշխատատեղերի ստեղծման և

դրա արդյունքում տեղի բնակչության եկամուտների ավելացման հետ կապված հնարավորությունները,- Տարածքի բնապահպանական կայունության բարձրացման

հնարավորությունը:

5.2. Քննարկվող տարբերակներԱյլընտրանքային տարբերակ չի քննարկվել: Ըստ էության այս դեպքում

այլընտրանքային տարբերակի քննարկումը առարկայական չէ, քանի որ տարածքը բավականին փոքր է, գործընթացի կազմակերպման համար տեխնոլոգիական լուծումները բազմազան չեն և միակ ընտրությունը ռեկուտիվացիա իրականացնելու - չիրականացնելու միջև է:

6. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ

Շրջանը ցածրալեռնային է, նիշերի բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից` 700մ-1250մ: Ռելիեֆը լեռնային է, բարձրունքների լանջերը կտրատված են գոգ հովիտներով: Բուսականությունը ներկայացված է խոտածածկույթով և թփերով: Գետի հովիտը վերին հոսանքում ներկայանում է նեղ կիրճով զառիթափ լանջերով, դեպի գետաբերան ռելիեֆը մեղմանում է, հովիտի լանջերը միջին և ներքևի հոսանքում ծածկված են խիտ թփերով և անտառով: Լանջերում հանդիպում են ողողամաշված բացատներ: Անտառային ծածկույթը շատ նոսր է. միայն հյուսիսային կողմի լանջերին՝ ձորակներում, գետակների երկայնքով թփուտներ են աճում: Շահումյան բանավանի տարածքի մի մասը զբաղեցված է պարտեզային տնակներով գյուղատնտեսական հանդերով, բոստաններով և այգիներով (Նկար 1)։

6

Page 7: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Նկար 1. Շահումյան բանավանի տարածքը արբանյակային նկարահանմամբ

6.1. Ֆիզիկաաշխարհագրական պայմաններըՏարածաշրջանի կլիման - Շրջանի կլիման չափավոր շոգ է: Ձմեռը մեղմ է,

ամառը չափավոր չոր, շոգ (բացարձակ առավելագույնը հասնում է +420C, օդի միջին առավելագույն ջերմաստիճանը կազմում է +28.60C):

Շրջանի կլիմայական բնութագրերը բերված են Աղյուսակներ 1 և 2-ում` Կապանի օդերևութաբանական կայանի տվյալների համաձայն: Տվյալները ներկայացված են 30 տարվա դիտարկումների հիման վրա:

Ջերմաստիճանը - Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +11.90C, ամենատաք ամսվա (հուլիս-օգոստոս) միջին ջերմաստիճանը կազմում է +230C, ամենացուրտ ամսվանը (հունվար) +0.80C: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -220C, իսկ բացարձակ առավելագույնը +420C:

Աղյուսակ 1: Օդի միջին ամսական և տարեկան ջերմաստիճանը, 0C

Ջերմաստի-ճանի բնութագիրը

Ամսական ջերմաստիճանը Տարե-կան

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Միջին 0.8 2.0 5.2 11.4 16.2 20.0 23.3 22.8 18.6 12.8 7.2 2.4 11.9

Աղյուսակ 2։ Օդի միջին նվազագույն ջերմաստիճանը, 0C

Կայան Միջին նվազագույն ջերմաստիճանը ըստ ամիսների Տարե-կան

7

Page 8: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

I II III IV V VI VII VIII IX X XI XIIԿապան -4.3 -3.1 0.3 5.8 10.3 13.6 16.7 16.3 13.0 7.5 2.5 -2.3 6.4

Աղյուսակ 3: Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը, 0C

ԿայանՄիջին առավելագույն ջերմաստիճանը ըստ ամիսների Տարե-

կան

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Կապան 7.7 8.8 11.8 18.1 22.4 26.5 29.7 29.6 25.0 19.6 14.1 9.7 18.6

Խոնավությունը - Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 585-590 մմ: Տեղումների տարեկան քանակի 30-40 տոկոսը հիմնականում տեղի է ունենում է ապրիլ և մայիս ամիսներին: Գոլորշիացման միջին տարեկան արժեքը տատանվում է 475-525 մմ:Աղյուսակ 4: Օդի հարաբերական խոնավությունը, %

Հարաբերական խոնավության բնութագիրը

Օդի հարաբերական խոնավությունը Տարե-կանԸստ ամիսների

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Միջին, % 73 73 74 71 73 67 60 60 71 76 76 75 71

6.2. Տարածքի երկրաբանալիթոլոգիական կառուցվածքըՇահումյանի բանավանի տարածքը երկրաբանական տեսակետից գտնվում է

Կապանի բրախիանտիկլինալի հյուսիս-արևելյան թևին: Տարածքի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին յուրայի հրաբխածին ապարները, որոնք ներկայացված են անդեզիտադացիտային քվարցային պորֆիրիտներով (Բարաբաթումի), ներարկումային հրաբխային բրեկչիաներով` տուֆաավազաքարերի և տուֆերի նրբաշերտերով, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան ուղղության ճեղքված դիաբազային և գաբրո-դիաբազային դայկաներով:

Աննշան զարգացում ունեն վերին յուրայի հրաբխածին նստվածքները, որոնք ներկայացված են հրաբխամիկտային ավազաքարերով, անդեզիտների և անդեզիտաբազալտների նրբաշերտեր ունեցող տուֆակոնգլոմերատներով:

Կառուցվածքային տարրերից տարածքում առավել վառ արտահայտված են խզվածքային խախտումները: Տարածքը բազմաթիվ խախտումներով ջարդրտված է մի շարք ձգված բլոկների, որոնք ձգված են հյուսիս-արևմտյան, մերձմիջօրեկան ուղղությամբ: Տարածքի կառուցվածքը բարդեցված է ներարկումային հրաբխային բրեկչիաների խոշոր և մանր դայկայատիպ մարմիններով, դիաբազների և գաբբրո-դիաբազների դայկաներով:

Խզվածքային խախտումներից տարածքում առավել խոշորներն են (արևմուտքից արևելք). Բարաբաթում-Խալաջի, Հյուսիս-Արևելյան, Արևմտա-Շահումյանի, Կենտրոնական, Արևելա-Շահումյանի, Թեջադինի և Խալաջի խզվածքները:

8

Page 9: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

6.3. Տարածքի հիդրոերկրաբանական պայմաններըՀիդրոերկրաբանական տեսակետից Շահումյան բանավանի տարածքը

պատկանում է այնպիսի տարածքների թվին, որտեղ լեռնային շրջանի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունների հետ մեկտեղ, ստորերկրյա ջրերի սնման, տեղաշարժման և լիցքաթափման պայմանների վրա զգալիորեն ազդում են նաև մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված գործոնները:

Բազաթիվ փորվածքների հետևանքով առաջացել է ստորերկրյա դատարկությունների լաբիրինթոս, որոնք իրենց ջրամերժ ազդեցությամբ կտրուկ փոխում են խորքային հոսքի տեղաբաշխման բնականոն ընթացքը:

Նշված ստորերկրյա դատարկությունները, ինտեսիվ ջրահեռացնելով պարփակող միջավայրի ճեղքային ջրերը, նպաստում են մթնոլորտային տեղումների ինֆիլտրացիայի պրոցեսին, տեղ-տեղ նաև մակերևույթային հոսքի ուժեղացմանը:

Մթնոլորտային տեղումների ինֆիլտրացիայի ուժեղացման գործում ոչ պակաս կարևոր դեր են խաղում հորատապայթեցման աշխատանքները: Պայթեցումների ժամանակ խախտվում է առաստաղի ապարների ճաքճքվածության բնական համակարգը, առաջանում են նոր ճաքեր, եղածները լայնանում են առաջացնելով լրացուցիչ ուղիներ մթնոլորտային ջրերի թափանցման համար:

6.4. Բուսական և կենդանական աշխարհը6.4.1. Բուսական աշխարհը

Դիտարկվող տարածքը պատկանում է Զանգեզուրի ֆլորիստիկ շրջանին: Նախալեռնային «անտառատափաստանային» մասում (900÷1000 մ) դարչնագույն լեռնաանտառային հողերի վրա տարածված են չորասեր նոսր անտառներ և շիբլյակ (ցաքու թփուտներ): Առանձին տեղամասերում զարգացած են կծմախոտային տափաստանները` շիբլյակի և չորային նոսր անտառների կոմպլեքսում: Կծմախոտային տափաստանը երկրորդական է, նա հիմնականում զարգացել է անտառափերի ոչնչացման արդյունքում: Երկրորդային կծմախոտը (Andropogonetum) բնութագրվում է ավելի հարուստ ֆլորիստիկ կազմով և ցաքու (Paliurus Spina Christi Mill) առկայությամբ:

Անտառային գոտու գրեթե ամբողջ միջին շերտաշրջանը (1000÷2200  մ ծ.մ.) զբաղեցնում են կաղնու և կաղնի-բոխի անտառները: Հարավային լանջերում անտառային բուսականությունը ներկայացված է չորասեր տեսակներով` գիհի գարշահոտ, բոխենի արևելյան, թխկի վրացական, հոնենի սովորական, կաղնի վրացական, փռշնի կովկասյան, Ֆենցլի նշենի, հացենի սրապտուղ, շլորենի և այլ:

Թփերից տարածված են՝ ցախակեռաս վրացական, ճապկի արևելյան, չմենի բազմածաղիկ: Հյուսիսային լանջերում ամենահաճախ իշխում են բոխենի կովկասյան, կաղնի վրացական, թխկի դաշտային, թեղի, գիհի երկարատերև, գերիմաստի, կտտկենի, տխլենի, ճապկի, բեկտենի և այլն: Ծառերի ծածկույթի տակ զարգանում են ոզնախոտ կծկավոր, շյուղախոտ մարգագետնային, Ռոբերտի խորդենի (Geranium robertianum), մանուշակ բուրավետ, եղեսպակ երկաթային, ցորնուկ փափուկ, գետնամորի և այլն:

Հազվագյուտ տեսակներից, որոնք գրանցված են Կարմիր Գրքում, Գեղանուշի պոչամբարի գտնվելու շրջանում հնարավոր է հանդիպել Խնկենի բթատերև

9

Page 10: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

(Pistacia mutica Fisch et C.A.Mey), Ընկուզենի հունական (Juglans regia L.), Շրջահյուս հունական (Periploca graeca L.), Գիհի բազմապտուղ (Juniperus excelsa), կաղնի արաքսյան (Quercus infectoria Oliv. subsp. Boissieri), կաղնի ծաղկաոտիկավոր (Q. robur ssp. Pedunculiflora) և այլ մի քանի տեսակներ:

6.4.2. Կենդանական աշխարհըՏարածաշրջանի կենդանական աշխարհն ընդգրկում է ինչպես կովկասյան,

այնպես էլ իրանական կենդանաշխարհագրական շրջանների տարրեր: Տարածված են կրծողները՝ ճագարամկները, գետասկյուռը, դաշտամուկը, խլուրդը) և թռչունները: Թռչուններից առավել հաճախակի հանդիպող տեսակներն են՝ սևաճակատ շամփրուկը (Lani-us minor), մեծ ճուռակը (Buteo buteo), սովորական հողմավար բազեն (Falko tinnun-culus), սև կեռնեխը (Turdus merula), սարյակները և այլն:

Սողուններն ու երկկենցաղները քիչ են: Երկկենցաղներից տարածված է կանաչ դոդոշը (Bufo viridis): Լեռնային նոսր անտառներում հանդիպում են փոքրասիական իժը (Vipera raddei), միջին մողեսը (Lacerta media) և այլն: Տարածաշրջանի անտառային հատվածում հանդիպում են մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ:

Հանդիպում են նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետևյալ հազվագյուտ տեսակները.

Կաթնասուններ՝ հնդկական մացառախոզ (Hystrix leucura), անդրկովկասյան գորշ արջ (Ursus arctos syriacus), կովկասյան անտառակատու (Felis silvestris caucasica), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelin), առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus tullianus):

Թռչուններ՝ եվրոպական օձակեր (Cirkaetus gallicus gallicus), նախասիական մորուքավոր արծիվ (Gipaetus barbatus aureus), պարսկական կանաչ մեղվակեր (Merops superciliosus persicus), արևմտյան սև փայտփոր (Deyocopus mertius pinetorum), երգող շահրիկ (Sylvia hortensis crassirostris), ասիական ծիկապոչ քարաթռչնիկ (Oenanthe xanthoprimma chryzopygia), խայտաբղետ ժայռային կեռնեխ (Monticola saxatilis saxatilis), եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ (Monticola solitarius solitarius), իրանական կապտափող (Luscinia svecica occidentalis):

Կարմիր Գրքում գրանցված սողունների, երկկենցաղների տեսակներ Կապանի շրջանում բացակայում են:

7. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ7.1. Փլուզման պատճառներըՓլուզումը տեղի է ունեցել 2007թ․ ամռանը՝ Շահումյանի ոսկի-

բազմամետաղային հանքավայրի լրահետախուզման երկրաբանական աշխատանքներ իրականացնող ուղղաթիռի կայանման հրապարակի հարևանությամբ: Ինժեներաերկրաբանական, գեոֆիզիկական, հիդրոերկրաբանական հետազոտական աշխատանքների արդյունքում հիմնավորվել է, որ փլուզումը տեղի է ունեցել հիմնականում ոռոգման և խմելու ջրերը մշակված տարածություն ներթափանցելու և պաշտպանիչ բնամասը ողողալվալու հետևանքով։ Փլվածքի տեղադիրքը տիեզերական տեսահանումով ներկայացված է նկար 2-ում: Փլվածքի ընդհանուր տեսքը ներկայացված է նկար 3-ում:

10

Page 11: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Նկար 2. 11-րդ երակի փլվածքի աշխարհագրական տեղակայումն ու ընդհանուր տեսքը

Նկար 3. Փլվածքի ընդհանուր տեսքը

7.2. Ծրագրի փուլերը և նախատեսվող միջոցառումները Ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով.

11

Page 12: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Առաջին փուլ՝ առաջացած դատարկության վերացում դատարկ ապարների տեղակայման միջոցով

Երկրորդ փուլ՝ մակերևույթի ռեկուլտիվացում հողի բերրի շերտի տեղակայման և կանաչապատման միջոցով:

7.2.1. Առաջացած դատարկության վերացում՝ դատարկ ապարների տեղակայման միջոցով

Դատարկ ապարների տեղակայման միջոցով փլվածքի վերկանգնողական աշխատանքները իրականացնելու համար մշակվել է տեխնիկական նախագիծ՝ բոլոր անհրաժեշտ տեխնիկական լուծումներով և ինժեներական նկարագրերով, որն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստացել է դրական եզրակացություն: Դատարկ ապարների լցանյութով լցվելու է փլվածքի պատճառով առաջացած դատարկության մնացած մասը, կավային հաստ շերտով լցվելու է (շուրջ 6 մ) փլվածքի ջրակլանիչ հատվածը, որպեսզի կանխվի հնարավոր ֆիլտրացիան: Հարթեցված հրապարակում որպես ռեկուլտիվացիայի նախապատրաստական շերտ լցվելու է կավի տոփանված շերտ մինիմալ 0.2 մ հաստությամբ:

7.2.2. Մակերևույթի ռեկուլտիվացում՝ հողի բերրի շերտի տեղակայման և կանաչապատման միջոցով:

Ջրամեկուսիչ կավային տոփանված շերտի ամբողջ հարթությամբ լցվելու է հողի բերրի շերտ 25 սմ նվազագույն հաստությամբ: Հողի բերի շերտը բերվելու է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի հողի բերրի շերտի պահեստավորման վայրում կուտակված լրացուցիչ ծավալներից: Հաշվի առնելով հողի շերտի հաստությունը (25սմ) և ռեկուլտիվացիայի ենթակա տարածքի մակերեսը (4.6 հա) կպահանջվի 11500 խմ հողաբուսաշերտ: Այդուհետ իրականացվելու է սիզախոտի սերմնացան, որը բազմամյա բուսատեսակ է, հեշտ է հարմարվում կլիմայական պայմաններին: Սիզախոտի ընտրությունը որպես ռեկուլտիվացիոն բուսատեսակ նպատակահարմար է նաև այն տեսանկյունից, որ տարածքը ազատ է անասնապահական նպատակներով օգտագործելու համար, իսկ սիզախոտ բուսատեսակի արմատային համակարգը խորը չէ և գործնականում անհնար է դատարկ ապարներից ծանր մետաղների միգրացիան դեպի բուսատեսակ:

Սիզախոտի ցանման պրոցեսը տեղի է ունենալու երեք փուլով՝ առաջին սերմնացան, դրանից մեկ ամիս հետո երկրորդային ցանքս նոսր հատվածներում և մեկ տարի անց գարնանացան:

Նշյալ երեք փուլային ցանքսից հետո հարթությունն ամբողջովին պատված կլինի սիզախոտով և տնային կենդանիների արոտի դեպքում չի առաջանա սննդային շղթային սպառնացող որևէ բնապահպանական ռիսկ:

Ռեկուլտիվացիայի տեխնիկական նախապտրաստման շերտագրությունը ներկայացված է նկար 4-ում:

12

Page 13: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Նկար 1: Փլվածքի լցման և ռեկուլտիվացիայի շերտագրությունը՝ 1-ջրամեկուսիչ կավի շերտ, 2-դատարկ ապարի շերտ, 3-բուսաշերտ, 4 - 11-րդ երակի փլվածք

7.2.3. Էրոզիայի վերահսկում, ջրի դերիվացիոն համակարգեր և ջրաբանական կառուցվածք

Ռեկուլտիվացիայի ենթակա տարածքում մակերևութային ջրերի վերահսկելու և կառավարելու համար նախատեսված չեն ուղորդիչ ջրատարներ քանի որ տարածքը բավականին փոքր և երկրաբանական ռեիլեֆը այնպիսին է, որ տարածքով ընդգծված մակերևույթային ջրահոսքեր չեն անցնում: Հաշվի առնելով տարածքի մասսշտաբները և ռեիլեֆը միայն կավային ջրամեկուսիչ շերտի միջոցով հնարավոր կլինի կառավարել էրոզիոն ռիսկերը:

7.2.4. Հողօգտագործման ավանդական ձևեր և մշակութային ժառանգություն

Ռեկուլտիվացիայի ենթակա հատվածի հարակից տարածքը տեղաբնակների կողմից ավանդաբար օգտագործվել է ամռանը կենդանիների արածեցման, խոտհարքի, վաճառքի և սպառման գյուղատնտեսական կուլտուրաների ու սնկերի հավաքի համար: Տարածքում առկա են բազմաթիվ տարբեր տարիքի և նշանակության հնագիտական տարրեր, որոնք հայտնաբերվել են տարածքում իրականացված երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների շրջանակներում: Այդ մշակութային հուշարձան/դամբարանները տեղակայված են ռեկուլտիվացիայի ենթակա տարածքից շուրջ երկու կիլոմետր հեռավորության վրա: Հաշվի առնելով ռեկուլտիվացիայի գործընթացի տարածման մասշտաբները, միանշանակ կարելի է նշել, որ որևէ ազդեցություն այդ մշակութային հուշարձանների վրա լինել չի կարող:

7.2.5. Ռեկուլտիվացիոն գորընթացից հետո պլանավորվող մշտադիտարկումներ

Ռեկուլտիվացիոն գործընթացի ավարտից հետո վերականգնված բուսականությունը և վերականգնման առաջընթացն ու մակերևութային ջրահոսքերի առկայությունը վերահսկվելու է առնվազն 1 տարի: Տարածքի

13

Page 14: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

մոնիտորինգի և պահպանության արդյունքում ըստ անհրաժեշտության վերականգնված տարածքի մոտ 20%-ում կրկնակի սերմնացան կկատարվի: Ռեկուլտիվացիան իրականացնող ընկերության դաշտային աշխատակիցը 1 տարվա ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է անելու, որպեսզի իրավիճակային տեղեկատվություն հավաքագրվի և անհրաժեշտության դեպքում որոշակի տեղերում իրականացվի կրկնակի սերմնացան:

7.2.6. Ռեկուլտիվացիայի և տարածքի վերականգնման ծախսերՀամաձայն ռեկուլտիվացիայի իրականացման նախագծի ռեկուլտիվացիայի

ծախսերը հաշվարկվել են 60 404 770 դրամ: Մանրամասները տես ռեկուլտիվացիայի նախագծի 16-րդ էջում:

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸՇրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր

ազդեցությունը բացահայտելու, վերլուծելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է նույնականացնել բոլոր այն գործընթացները, սարքավորումները, օգտագործվող նյութերն ու ռեսուրսները, որոնք յուրաքանչյուրն առանձին կամ որոշակի զուգակցմամբ կարող են առաջացնել օդային և ջրային ավազաններ վնասակար նյութերի արտանետումներ և արտահոսքեր, վտանգավոր թափոններ, ինչպես նաև ազդել տարածաշրջանի կենսաբազմազանության վրա:

8.1. Մթնոլորտային արտանետումներՆերկայացվող գործունեության իրականացման ժամանակ շրջակա

միջավայրի վրա ազդեցությունները հիմնականում կապված են՝- փորման բեռնման աշխատանքների,- հողային զանգվածների տեղափոխման,- շինարարական տեխնիակայի շահագործման,Թվարկված աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու նպատակով

նախատեսվել է միջոցառումների ծրագիր և մշակվել է բնապահպանական կառավարման պլան:

8.1.1. Փորման-բեռնման աշխատանքների ժամանակ փոշու արտանետումների հաշվարկը

Հաշվարկները կատարված են գործող մեթոդակարգի համաձայն`Q = (P1 x P2 x P3 x P4 x P5 x G x 106 x B x P6) /3600 տ/ժամՈրտեղ`P1 - փոշու ֆրակցիայի բաժնեմասն է, 0.05 P2 - 0-50 մկմ չափերով մասնիկների բաժնեմասն է տարածվող փոշու

աերոզոլում, 0.02 P3 - գործակից, որը հաշվի է առնում շինարարական տեխնիկայի

աշխատանքի գոտում քամու արագությունը, 1.0 P4 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոնավությունը, 0.2 P5 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոշորությունը, 0.5

14

Page 15: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

P6 - գործակից, որը հաշվի է առնում տեղանքի պայմանները, 1.0 B - գործակից, որը հաշվի է առնում նյութի բեռնաթափման բարձրությունը,

0.6G վերամշակվող գրունտի քանակը, 27600 մ3 : Հողային աշխատանքների

տևողությունը ըստ աշխատանքային նախագծի ժամանակացույցի կազմում է 200 ժամ,

G - 27600 մ3 : 200 ժամ = 138 մ3 /ժամ կամ հաշվի առնելով տեսակարար կշիռը` 138 մ3 /ժամ x 2.7 տ/մ3 = 372.6 տ/ժամ

Q = (0.05 x 0.02 x 1.0 x 0.2 x 0.5 x 372.6 x 106 x 0.6 x 1.0)/3600= 6.21 գ/վրկ6.21 գ/վրկ x 200 ժամ x 3600վրկ/ժամ: 1000000 = 4.47

տ/շին.ժամանակահատված8.1.2. Փոշու արտանետումների հաշվարկը շինարարական

տեխնիկայի աշխատանքի դեպքում

Շինարարական տեխնիկայի աշխատանքների ընթացքում իրականացվում է տեղանքի հարթեցում, հանվող հողային զանգվածի և առաջացած թափոնների թափոնների տեղափոխում ավտոինքնաթափ մեքենաներով: Հաշվի են առնվում շինարարական հարթակում անընդհատ աշխատող տեխնիկայից առաջացած արտանետումները:

Տրանսպորտի շարժման ժամանակ մթնոլորտ է արտանետվում փոշի: Տրանսպորտի շարժը տեղի է ունենում հողային աշխատանքների ընթացքում՝ 200 ժամ:

Մթնոլորտ արտանետվող փոշու քանակը որոշվում է նշված մեթոդակարգի համաձայն /3/:

Qտր. = (C1 x C2 x C3 x N x L x q1 x C6 x C7)/3600 + C4 x C5 x C6 x q2 x F0 x nբանաձևով, որտեղ՝C1 – գործակից, որը հաշվի է առնում տեղանքում տրանսպորտի միջին

բեռնունանկությունը, C1 = 1.0C2 - գործակից, որը հաշվի է առնում տեղանքում տրանսպորտի

տեղաշարժման միջին արագությունը, C2 = 1.0C3 - գործակից, որը հաշվի է առնում ճանապարհների վիճակը, C3 = 0.1N – ամբողջ տրանսպորտի վազքընթացների թիվն է ժամում, N = 2L – մի վազքի միջին երկարությունն է, կմ L = 1 կմC4 - գործակից, որը հաշվի է առնում պլատֆորմայի վրա նյութի մակերևույթի

պրոֆիլը, C4 – ը տատանվում է 1.3 – 1.6-ի սահմաններում C4 = 1.3Fo – պլատֆորմայի միջին մակերեսն է, F0 = 12C5 - գործակից, որը հաշվի է առնում նյութի շրջափչման արագությունը, C5 =

1.0C6 - գործակից, որը հաշվի է առնում նյութի մակերևութային շերտի

խոնավությունը C6 = 0.2

15

Page 16: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

C7 - գործակից, որը հաշվի է առնում մթնոլորտ արտանետվող փոշու բաժնեմասը, ընդունում ենք՝ C7 = 0.01

q1 – 1կմ վազքի դեպքում փոշու արտանետումները մթնոլորտ, q1 = 1450 գq2 – նյութի փաստացի մակերևույթի միավորից փոշու արտանետումները, գ/մ2

վրկ q2 = 0.002 n – ավտոմեքենաների թիվն է, n = 3Qտր. = (1 x 1 x 0.1 x 2 x 1 x 1450 x 0.2 x 0.01)/3600 + 1.3 x 1.0 x 0.2 x 0.002 x

12 x 3 = 0.018 գ/վրկQտր.= (0.018 x 200 x 3600)/106 = 0.012 տ/շին. ժամանակահատված

8.1.3. Դիզ. վառելիքի հետ կապված արտանետումներըՄթնոլորտային օդն աղտոտվում է ծանր տեխնիկայի աշխատանքի

ընթացքում՝ դիզելային վառելիքի այրման հետևանքով առաջացած արտանետումներով, որոնք հաշվարկվում են ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից մշակված «Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակների որոշման» մեթոդական հրահանգի հիման վրա: Ըստ նշված մեթոդակարգի ծանր ավտոտրանսպորտի և տեխնիկայի տեսակարար արտանետումները (բացառությամբ ծծմբային անհիդրիդի) բերված են ստորև:

Աղյուսակ 5. Տեսակարար արտանետումներ (գ/կգ վառելիք)

Վառելիքի տեսակըՆյութի անվանումը

NOx CH ՑՕՄ CO N2O CO2 ՊՄ

Դիզելային վառելիք 42.3 0.243 8.16 36.4 0.122 3138 4.3

Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները, կախված ավտոմոբիլային պարկի միջին տարիքից և տեխնիկական վիճակից, բերված են ստորև Աղյուսակ 6 -ում:Աղյուսակ 6: Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները

Ավտոմեքենաների

կատեգորիանՎնասակար նյութը

Ազդեցության գործակիցը

պարկի միջին տարիքը

տեխնիկական վիճակը

Մեծ բեռնունակության ավտոտրանսպորտ

CO 1.33 1.8

CH 1.2 2.0

NOx 1.0 1.0

CO2 1.0 1.0

N2O 1.0 1.0

Ածախածնի օքսիդի (CO), ածխաջրածինների (CH), ազոտի օքսիդների (NOx) գործակիցները վերցվաժ են «Ավտոմոբիլային տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկման մեթոդական ցուցումներից»

16

Page 17: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

(Մոսկվա, Հիդրոմետհրատ - 1983), իսկ ածխածնի երկօքսիդի (CO2) և ազոտի երկօքսիդի (N2O) գործակիցները ընդունվել են 1, քանի որ որևէ այլ մեծություններ դրանց համար չեն առաջարկվում:

Ընդամենը շինարարության ընթացքում շահագործվելու են 5 հատ տեխնիկական միջոց, որոնք օգտագործում են դիզելային վառելիք: Դիզվառելիքի միջին օրական ծախսը կկազմի՝ 880 լ, հաշվի առնելով տեսակարար կշիռը՝ 880 x 0.835 = 734 կգ/օր: Ծանր տեխնիկայի և բեռնատար մեքենաների աշխատանքը նախատեսված է 25 օր կամ 200 ժամ։ Աղյուսակ 7

Ավտոմեքենաների կատեգորիան

Վնասակար նյութը

Տեսակարար արտանետումներ, գ/կգ

Արտանետումներ,

տ/շին. ժամ. գ/վրկ

Մեծ բեռնունակության ավտոտրանսպորտ

CO 87.14 1.599 2.221

CH 0.58 0.011 0.015

NOx 42.3 0.776 1.078

N2O 0.122 0.002 0.003

ՑՕՄ 8.16 0.150 0.208

ՊՄ 4.3 0.079 0.110

Ծծմբային անհիդրիդ - (SO2) արտանետումները հաշվարկվում են ելնելով այն մոտեցումից, որ վառելիքում պարունակվող ամբողջ ծծումբը լիովին վերածվում է SO2-ի:

Այդ դեպքում կիրառվում է CORINAIR գույքագրման համակարգի բանաձևը.ESO2 = 2Σksb, որտեղ`ks-ը վառելիքում ծծմբի միջին պարունակությունն է` 0.002 տ/տb –ն վառելիքի ծախսն է` 22 տ/շին. ժամSO2 = 2 x 22տ x 0.002տ/տ = 0.088 տ/շին. ժամանակ կամ 0.122 գ/վրկ:

17

Page 18: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Աղյուսակ 8։ Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը շինարարության ժամանակահատվածում

Շինարարական աշխատանքների փուլերը

Մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը, գ/վրկ (տ/շին. ժամանակահատված)

Փոշի CO NOxԱժխաջրածիններ (CH) ՊՄ SO2

1 2 5 6 8 9 10

Փորման-բեռնման աշխատանքներ

6.21

(4.47)- - - - -

Շինարարական տեխնիկայի տեղաշարժ

0.018 (0.012) - - - - -

Դիզ. վառելիքի հետ կապված արտանետումներ -

2.221

(1.599)

1.081

(0.778)

0.223

(0.161)

0.11

(0.079)

0.122

(0.088)

ԸՆԴԱՄԵՆԸ6.222

(4.5)

2.221

(1.599)

1.081

(0.778)

0.223

(0.161)

0.11

(0.079)

0.122

(0.088)

18

Page 19: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

8.2. Ջրային ռեսուրսներՋրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նախատեսվել

են հետևյալ միջոցառումները.ջրցանի ծավալները հաշվարկվում են այնպես, որ չառաջանան մակերևութային

հոսքեր և ջուրը բավականացնի միայն փոշենստեցման համար։Ջրապահանջի հաշվարկը

Օրական ջրցանի ենթարկվող հարթակի հաշվարկային մակերեսը մոտավորապես կկազմի 2000մ2: Նախատեսվում է վերականգնման ենթակա հարթակը ենթարկել ջրցանի օրական մեկ անգամ: Այս միջոցառումների/գործողությունների իրականացվելու են 25 օրերի ընթացքում:

Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ջրցանի համար պահանջվող ջրի ծախսը որոշվում է հետևյալ բանաձևով՝

HՇ=S·K·T, մ3

Որտեղ`S – ջրվող տարածքի մակերեսն է, հավասար է 2000 մ2, K – 1 մ2 ջրցանի նորման

է, հավասար է 0.003 մ3,T – փլվածքի տարածքի վերականգնման աշխատանքային օրերն են, հավասար

է 25 օր:Այսպիսով՝HՇ=2000·0.003·25=150 մ3/ժամանակահատված կամ 0.9 մ3/օր:

Աշխատողների կոմունալ-տնտեսական ջրապահանջի հաշվարկը

Աշխատակիցների և բանվորների (այդ թվում վարորդների) խմելու և սանիտարահիգիենիկ կարիքների համար անհրաժեշտ ջրօգտագործումը հաշվարկվում է հետևյալ կերպ.

WԿՏ = T ∙ (n1 ∙ N1 + n2 ∙ N2), մ3

Որտեղ`n1 – ինժեներատեխնիկական աշխատողների թվաքանակն է, հավասար է 10-ի,N1 – ինժեներատեխնիկական աշխատողների ջրածախսի նորմատիվն է,

հավասար է 0.016 մ3 օր/մարդ,n2 – բանվորների (այդ թվում վարորդների և մոնտաժորդների) թվաքանակն է,

հավասար է 20-ի,N2 – բանվորների ջրածախսի նորմատիվն է, հավասար է 0.025 մ3 օր/մարդ,T –ընդհանուր տևողությունն է, հավասար է 360 օր:WԿՏ=25·(10·0.016+20·0.025)=16,5 մ3/ժամանակահատված կամ 0.66 մ3/օր:Այսպիսով, նախատեսվող գործունեության իրականացման ժամանակ

ընդհանուր ջրօգտագործումը կկազմի`150+16,5=166,5 մ3/ժամանակահատված:

Page 20: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում ջրցանի և կոմունալ-տնտեսական կարիքների համար ջուրը մատակարարվելու է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության տարածքից:

Կեղտաջրեր առաջանում են միայն խմելու և կոմունալ տնտեսական ջրօգտագործման արդյունքում: Կորուստը կազմում է 1.5%, այստեղից կեղտաջրերը կազմում են`

166․5·0.985=164 մ3/ժամանակահատված:Աշխատողների սանիտարահիգիենիկ կարիքները հոգալու համար

նախատեսվող գործունեության տարածքում նախատեսված է բիոզուգարան:

9. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՇինարարության ընթացքում հիմնական ազդեցությունը պայմանավորված է

վնասակար նյութերի արտանետումներով: Կատարված է մթնոլորտային արտանետումների հետևանքով տնտեսությանը հասցված վնասի հաշվարկ:

Քանի որ նախատեսվող գործունեությունը ենթադրում է գոյություն ունեցող ճանապարհի և ենթակառուցվացքների վերանորոգում, վերականագնում և բարելավում՝ օտարման գոտուց դուրս աշխատանքներ չեն նախատեսվում: Շինարարական աշխատանքների ընթացքում ջրային ռեսուրսներին վնաս չի հասցվում:

Տնտեսական վնասը շրջակա միջավայրին հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ միջոցառումների արժեքն է՝ արտահայտված դրամական համարժեքով:

Տնտեսական վնասը հաշվի է առնում՝ բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը, գյուղատնտեսությանը, անտառային և ձկնային տնտեսություններին հասցված

վնասը, արդյունաբերությանը հասցված վնասը: Տնտեսական վնասի հաշվարկը կատարված է համաձայն գործող /4/

մեթոդակարգի:Սույն մեթոդակարգը մշակված է այն նյութերի ազդեցության գնահատման

համար, որոնց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվները գերազանցել են, սակայն հաշվի առնելով, որ նախկին բոլոր մեթոդակարգերը ՀՀ կողմից ներկայացված չեն և չեն գործում, վնասի հաշվարկը կատարված է վերը նշված մեթոդակարգով:

Յուրաքանչյուր արտանետման աղբյուրի համար տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1-ին բանաձևով:`

Ա = Շգ Փց ∑ ՎiՔi, (1)Որտեղ`Ա –ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության

դրամներով, Շգ –ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն

արտահայտող գործակիցն է, համաձայն նշված կարգի 9 աղյուսակի 20

Page 21: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

վարելահողերի տարածքի համար, որի շարքին դասվում է տարածքը շինարարության իրականացման ընթացքում, ընդունվում 0.25:

Վi -ն i-րդ նյութի (փոշու տեսակի) համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունն է, ածխածնի օքսիդի համար ընդունվում է 1, ազոտի երկօքսիդի համար՝ 12.5, անօրգանական փոշուõ, եռակցման աերոզոլի համար՝ 25, ծծմբի անհիդրիդի համար՝ 16.5, ածխաջրածինների համար՝ 3, պինդ մասնիկների համար՝ 25, մանգանի օքսիդների համար՝ 705:

Քi –ն տվյալ (i-րդ ) նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է,

Փց-ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է ՝ելնելով բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից:

Սույն կարգի համաձայն Փց = 1000 դրամ:Քi գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով՝Քi = գ (3 ՏԱi -2 ՍԹԱi), ՏԱi > ՍԹԱi (2)Որտեղ՝ ՍԹԱi -ն i-րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման

քանակն է՝ տոննաներով: հաշվի առնելով, որ վնասակար նյութերի արտանետումների մթնոլորտում ցրման հաշվարկները ցույց տվեցին, որ սպասվելիք մերձգետնայ կոնցենտրացիաները գտնվում են թույլատրելի նորմերի սահմաններում, փաստացի արտանետումները ընդունվում են որպես ՍԹԱ:

ՏԱi -ն i նյութի տարեկան փաստացի արտանետումներն են տոննաներով՝ գ = 1` անշարժ աղբյուրների համար, գ = 3` շարժական աղբյուրների համարԱյն նյութերի համար, որոնց նորմատիվային ծավալային կոնցենտրացիան

պետական ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:Անշարժ աղբյուրների համարԱնօրգանական փոշի՝ 4.5 տ/շին. ժամԱ1 = 0.25 x 1000 x 25 x (3 x 4.5 - 2 x 4.5) = 28125 դրամՇարժական աղբյուրների համարԱզոտի օքսիդներ` 0.778 տ/շին. ժամԱ7 = 3 x 0.25 x 1000 x 12.5 x (3 x 0.778 - 2 x 0.778) = 7294 դրամԱծխածնի օքսիդ՝ 1.59 տ/շին. ժամ Ա8 = 3 x 0.25 x 1000 x 1 x (3 x 1.59 - 2 x 1.59) = 1192 դրամԱծխաջրածիններ` 0.161տ/շին. ժամԱ9 = 3 x 0.25 x 1000 x 3 x (3 x 0.161 - 2 x 0.161) = 362 դրամՊինդ մասնիկներ` 0.079 տ/շին. ժամԱ10 = 3 x 0.25 x 1000 x 25 x (3 x 0.079 - 2 x 0.079) = 1481 դրամԾծմբային անհիդրիդ՝ 0.088 տ/շին. ժամԱ11 = 3 x 0.25 x 1000 x 16.5 x (3 x 0.088 - 2 x 0.088) = 1090 դրամ

21

Page 22: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Ա=28125+7294+1192+362+1481+1090=39544 դրամ/շին. ժամ:Ներկայացված գումարը արտահայտում է վնասակար նյութերի արտանետման

հետևանքով տնտեսությանը հասցված հարաբերական (բերված) վնասի դրամային արտահայտությունը:

10.ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

10.1. Մթնոլորտային օդԱզդեցությունները նվազեցնելու համար կարևոր է հետևյալ միջոցառումների

կատարումը. ապահովել սարքավարումների սահմանված աշխատանքային ռեժիմը պարբերաբար իրականացնել սարքավորումների պրոֆիլակտիկ ստուգում և

թեստավորում սարքավորումների սպասարկումը և շահագործումն իրականացնել միայն

հատուկ պատրատված անձնակազմի կողմից,

10.2. Ջրային ռեսուրսներՋրցանը իրականացնել այնպես, որ չառաջանան մակերևութային հոսքեր և

ջուրը բավականացնի միայն փոշենստեցման համար

10.3. Արտակարգ իրավիճակների պատրաստվածությունըՆախատեսվող գործունեության իրականացման ընթացքում հնարավոր

արտակարգ իրավիճակներն են՝ Հեղուկ նյութերի արտահոսքը Աշխատողների վնասվածքները Շահագործվող տեխնիկայի հետ կապված վթարները:Արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար նախատեսված են

հետևյալ միջոցառումները՝ Մինչ աշխատանքների սկիզբը բոլոր աշխատողները, այդ թվում նաև

վարորդները, անցնում են հրահանգավորում ըստ աշխատանքի անվտանգության կանոնների: Հրահանգավորումն իրականացնում է աշխատանքների ղեկավարը:

Մինչ աշխատանքների սկիզբը արտադրական հարթակը և տրանսպորտային միջոցները հագեցվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներով ու դեղ-արկղիկով, իսկ աշխատողներն անցնում են դրանց ճիշտ օգտագործմանն, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերմանն ուղղված հրահանգավորում:

Բոլոր աշխատողներին տրվելու են անհատական և կոլեկտիվ պահպանության միջոցներ: Հնարավոր վնասվածքների դեպքում տուժածին կցուցաբերեն առաջին բուժօգնություն, ապա, անհրաժեշտության դեպքում, կտեղափոխվի քաղաքի մոտակա բժշկական հաստատությունը:

Ըստ նախնական գնահատման, ապահովելով նշված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը, կարելի է արտակարգ իրավիճակների ռիսկը

22

Page 23: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

հասցնել նվազագույնի, իսկ առաջացման դեպքում արագ և արդյունավետ հակազդել դրանց:

10.4. ԱղմուկԱղմուկի մակարդակը և ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում է՝ վերականգնողական աշխատանքները և տրանսպորտի տեղաշարժը

կազմակերպել ցերեկային ժամերին, պարբերաար ստուգել և կարգաբերել տեխնիկական միջոցների և

ավտոտրանսպորտի շարժիչները, շինարարական տեխնիկական միջոցների ընտրության ժամանակ հատուկ

ուշադրություն դարձնել դրանց աղմուկի մակարդակին:

11.ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐՆախատեսվող գործունեության հիմնական բնապահպանական ազդեցությունը

պայմանավորված է շինարարական փուլի աշխատանքներով և շինարարական տեխնիկայից առաջացող արտանետումներով:

Ինչպես նախորդ բաժիններում նշվել է, հիմնական նյութերն են ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխաջրածինը և փոշին:

Օդում ածխաջրածնի, փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը վերահսկելու համար նախատեսված է իրականացնել մոնիթորինգ (մշտադիտարկում):

Այդ նպատակով նախատեսվում է պայմանագիր կնքել մասնագիտացված բնապահպանական կազմակերպության հետ, որը վերականգնման ենթակա տարածքի հարթակի հարևանությամբ կկատարի նմուշառում և վերը թվարկված արտանետումների պարունակության որոշում:

Յուրաքանչյուր չափում պետք է իրականացվի բոլոր նշված միացությունների երկուական նմուշառումների միջոցով: Նմուշառման կետերը պետք է լինեն վերականգնողական աշխատանքների հարթակից 50-100մ հեռավորության վրա:

Մոնիթորինգի միջոցառումների պարբերականությունը, հաշվի առնելով աշխատանքների կարճաժամկետությունը, կլինի մեկ անգամ նախքան աշխատանքների իրականացումը (0-ական վիճակ) և մեկ անգամ աշխատանքների ընթացքում:

23

Page 24: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Աղյուսակ 9. Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցմանը, կանխարգելմանը և բացառմանն ուղղված միջոցառումների ծրագիր

Աղյուսակ 9

Բնապահպանական կառավարման պլան. Մեղմացնող միջոցառումներ.

Ծրագրի գործողությունները

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները իրականացման ժամանակացույցը

Պատասխանատու մարմինները

Մեղմացնող միջոցառումների ծախսերը

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Ռեկուլտիվացման ենթակա տարածքի հարթեցման աշխատանքներ

- Փոշու առաջացում

- Տեխնիկական միջոցներից արտանետումներ

- Աղմուկ

Անհրաժեշտության դեպքում շին. հրապարակի պարբերաբար ջրում

Բեռնատարների թափքերի ծածկում

Բեռնատարների և կիրառվող շին.տեխնիկայի կանոնավոր ստուգում և տեխնիկական սպասարկում

Օդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում շինարարական աշխատանքների դադարեցում

Սահմանված աշխատանքային ժամերի պահպանում

Գեներատորների, օդի կոմպրեսորների և այլ ուժային մեխանիկական սարքավորումների շարժիչների ծածկերի փակում շահագործման ընթացքում, սարքավորումների տեղադրում բնակելի տարածքներից հնարավորինս հեռու

Աղմկախլացուցիչների տեղադրում շարժական կայանների և սարքավորումների վրա

Սարքավորումների կանխարգելիչ վերանորոգում աղմուկը նվազեցնելու նպատակով

Ոչ անհրաժեշտ և չօգտագործվող սարքավորումների անջատում

Աշխատանքների մեկնարկի ժամանակ

Կապալառու կազմակերպություն

Ներառված է ծախսերի մեջ

Տարածքի հիդրոմեկուսացման համար անհրաժեշտ կավի

- Փոշու առաջացում

Ահնրաժեշտության դեպքում շին. հրապարակի պարբերաբար ջրում

Աշխատանքների միջանկյալ փուլ

Կապալառու կազմակերպություն

Ներառված է ծախսերի մեջ

24

Page 25: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Բնապահպանական կառավարման պլան. Մեղմացնող միջոցառումներ.

Ծրագրի գործողությունները

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները իրականացման ժամանակացույցը

Պատասխանատու մարմինները

Մեղմացնող միջոցառումների ծախսերը

տեղափոխում, փռում և տոփանում

- Տեխնիկական միջոցներից արտանետումներ

- Աղմուկ

Բեռնատարների և կիրառվող շին. տեխնիկայի կանոնավոր ստուգում և տեխնիկական սպասարկում

Օդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում շինարարական աշխատանքների դադարում

Սահմանված աշխատանքային ժամերի պահպանում

Գեներատորների, օդի կոմպրեսորների և այլ ուժային մեխանիկական սարքավորումների շարժիչների ծածկերի փակում շահագործման ընթացքում, և սարքավորումների՝ բնակելի տարածքներից հնարավորինս հեռու տեղադրում

Աղմկախլացուցիչների տեղադրում շարժական կայանների և սարքավորումների վրա

Սարքավորումների կանխարգելիչ վերանորոգում աղմուկը նվազեցնելու նպատակով

Ոչ անհրաժեշտ և չօգտագործվող սարքավորումների անջատում և հեռացում

25

Page 26: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

Բնապահպանական կառավարման պլան. Մեղմացնող միջոցառումներ.

Ծրագրի գործողությունները

Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները

Առաջարկվող մեղմացնող միջոցառումները իրականացման ժամանակացույցը

Պատասխանատու մարմինները

Մեղմացնող միջոցառումների ծախսերը

Ռեկուլտիվացման համար անհրաժեշտ հողաբուսաշերտի տեղափոխում և տարածքում փռում

- Փոշու առաջացում

- Տեխնիկական միջոցներից արտանետումներ

- Աղմուկ

Անհրաժեշտության դեպքում շին. հրապարակի պարբերաբար ջրումԲեռնատարների և կիրառվող շին. տեխնիկայի կանոնավոր ստուգում և տեխնիկական սպասարկումՕդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում շինարարական աշխատանքների դադարեցումԲուսահողի ծածկում անջրաթափանց թաղանթովՍահմանված աշխատանքային ժամերի պահպանումԳեներատորների, օդի կոմպրեսորների և այլ ուժային մեխանիկական սարքավորումների շարժիչների ծածկերի փակում շահագործման ընթացքում, և սարքավորումների՝ բնակելի տարածքներից հնարավորինս հեռու տեղադրում Աղմկախլացուցիչների տեղադրում շարժական կայանների և սարքավորումների վրաՍարքավորումների կանխարգելիչ վերանորոգում աղմուկը նվազեցնելու նպատակովՈչ անհրաժեշտ և չօգտագործվող սարքավորումների հեռացում շին. հրապարակից:

Աշխատանքների ավարտական փուլ

Կապալառու կազմակերպություն

Ներառված է ծախսերի մեջ

26

Page 27: Ծրագրի փուլերը և նախատեսվող … report-final.d… · Web viewՆախատեսվող գործունեության անվանումը՝ ՀՀ էներգետիկայի

12.ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1. СН 245-71. Санитарные нормы проектирования промышленных предприятий.

2. СНиП 1.02.01-85 Инструкция о составе, порядке разработки, согласования и утверждения проектно-сметной документации на строительство предприятий, зданий и сооружений.

3. СНиП 2.04.02-84. Водоснабжение. Наружные сети и сооружения. 4. Сборник методик по расчету выбросов в атмосферу загрязняющих

веществ различными производствами, Госкомгидромет, Ленинград, 1986.5. Инструкция о порядке рассмотрения, согласования и экспертизы

воздухоохранных мероприятий и о выдаче разрешений на выброс загрязняющих веществ в атмосферу по проектным решениям, ОНД-84-Н.

6. Укрупненные нормы водопотребления и водоотведения для различных отраслей промышленности, Стройиздат, Москва, 1982г.

7. Временное методическое пособие по расчету выбросов от неорганизованных источников в промышленности строительных материалов, МИНПРОМСТРОЙ СССР, Москва 1984г.

8. Нормы расхода топлив и смазочных материалов на автомобильном транспорте.

9. Нормы расхода жидкого топлива для машин, эксплуатирующихся в предприятиях уборки городских территорий, санитарной очистки и ремонтно-строительном производстве.

10. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 20-ին:

11. ՀՀ Կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշում: